Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Փշրանքները» Քոչարի թանգարանում

«Փշրանքները» Քոչարի թանգարանում
22.01.2021 | 10:28

Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է:
Հունվարի 22-26-ը` ժամը 18:00-20:00-ն, Քոչարի թանգարանում կցուցադրվի տեսաֆիլմ, որը ներկայացնում է Քոչարի բազմանիստ տաղանդի դրսևորումներից ևս մեկը՝ նրա գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների ընտրանին:

Քոչարն ինքը դրանց ամբողջությունն անվանել է Փշրանքներ։ «Իսկ ինչու փշրանքներ և ոչ թե հաց... Քանզի կյանքը կրծել է հացը, և մնացել են փշրանքները միայն...»,- բացատրել է Մաեստրոն: Քոչարի ուղերձները ներկայացվում են ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, քաղաքի մշակութային կյանքում նշանակալի դերակատարում ունեցող անձանց, Քոչարի արվեստի երկրպագուների կատարմամբ: Միջոցառումների շարքը կուղեկցվի նորատիպ լուսային պրոյեկցիաներով:

Դիտվել է՝ 3673

Մեկնաբանություններ